Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին հաստատել է Brexit-ի փաստաթուղթը, որն ավելի վաղ հաստատել էին Համայնքների և Լորդերի պալատները: Այսպիսով, Եվրամիության կազմից՝ Մեծ Բրիտանիայի դուրս գալու փաստաթուղթը ստացել է թագուհու հաստատումն ու դարձել օրենք: Միացյալ Թագավորությունում Brexit-ն արդեն իրավական ուժ է ստացել. այժմ փաստաթուղթը պետք հաստատման մի քանի փուլ անցնի նաև Եվրամիությունում:
Եվրախորհրդի ու եվրահանձնաժողովի նախագահները փաստաթուղթը կստորագրեն վաղը, իսկ Եվրախորհրդարանն այն հավանաբար կքննարկի հունվարի 29-ին: Այնուհետև՝ կողմերը կվավերացնեն փաստաթղթերը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմից դուրս կգա հունվարի 31-ին: