Հայ-նիդեռլանդական առևտրատնտեսական կապերն ակտիվորներ աճում են, Հայաստանից Նիդեռլանդներ արտահանումը մեկ տարվա կտրվածքով երկնիշ աճ է արձանագրել՝ մոտ 26 տոկոս:
Նիդեռլանդներից Հայաստան այցելուների թիվը նույնպես շեշտակիորեն աճել է: Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ ճեպազրույցում հայտնել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հայ-նիդեռլանդական հարաբերությունները, փոխշահավետ գործակցությունը նոր թափ են ստացել Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո, ընդգծել է Մնացականյանը` շեշտելով, որ դրա վկայությունը Հայաստանում Նիդեռլանդեների դեսպանություն ունենալու օրենսդիր մարմնի միաձայն որոշումն է:
ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։ «Այս համատեքստում ցանկանում եմ կարևորել Եվրամիության առաջատար երկրներից մեկի՝ Նիդեռլանդների հավասարակշռված դիրքորոշումը՝ որպես աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը»,- ասել է Զ.Մնացականյանը: