ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում իրավիճակը հաղթահարվեց հնարավոր ամենամեղմ սցենարով: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ այսօր «Էրեբունի պլազայում» կրակոցներ արձակած անձի հետ բանակցություններ էր վարել ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը: Բանակցություններն ավարտվել էին հաջողությամբ. կրակողը հանձնել էր զենքը, հանձնվել իրավապահներին և տեղափոխվել ոստիկանություն: