Արման Կարաքեշիշյանը, որին համարում էին Ռուսաստանում կորոնավիրուսի առաջին վարակակիր, առողջ է: Նախօրեին Սանկտ Պետերբուրգի օդանավակայանից հոսպիտալացվել էր Չինաստանից Ռուսաստան ժամանած Արման Կարաքեշիշյանը, որին համարում էին հավանական վարակակիր: Սակայն բուժզննում անցնելուց հետո բոլոր կասկածները հերքվել են: Ի դեպ, Արման Կարաքեշիշյանը սոցցանցում հայտարարել էր, որ Չինաստանից Մինսկ մեկնած իր ընկերուհու մոտ վարակի ախտանշաններն ավելի վառ են արտահայտված եղել: