Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսում անտառային հրդեհների շիջման աշխատանքներն իրականացնող օդանավը վթարի է ենթարկվել: Ողբերգության հետևանքով մահացել է երեք մարդ: Այս մասին հայտնել է Sydney Morning Herald պարբերականը: Ստացված տեղեկությունների համաձայն՝ ռազմական տրանսպորտային C-130 Hercules օդանավի բեկորները հայտնաբերվել են նահանգի հարավային բնակավայրերից մեկի մոտ:
Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերից սկսված անտառային հրդեհների հետևանքով այրվել է միլիոնավոր հեկտար տարածք: Կրակը խլել է մոտ 30 մարդու կյանք: