101 կողմ, 2 դեմ, 10 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն առաջարկել էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Արման Աբովյանը, Քաջիկ Գևորգյանը, Դավիթ Մանուկյանը և Արայիկ Աղաբաբյանը:
Նախագիծը ներկայացնելիս պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշել է, որ 2004 թ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը պետք է խմբագրել:
«Մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության»,- ասել է պատգամավորը: