Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Կառավարության որոշմամբ մայիսի 29-ը ոչ աշխատանքային կլինի:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին ոչ աշխատանքային օր է՝ Հայաստանը տոնում է Առաջին հանրապետության օրը:
Մայիսի 29-ի փոխարեն աշխատանքային կլինի հունիսի 6-ը:
Հայաստանի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ ապագայում նման հարց քննարկելիս հաշվի առնեն այն հանգամանքը, որ, սովորաբար, տեղափոխության ժամանակ շաբաթ օրը դասերը կամ կիսով չափ են անցկացվում, կամ ձախողվում են, որովհետև շաբաթ օրը համարում են ոչ աշխատանքային: