Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 101 կողմ, 14 դեմ ձայներով ընդունեց Կառավարության հեղինակած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը:
Նախագծով հնարավորություն կստեղծվի սահմանափակել շուկայի մասնակիցների կողմից չարաշահումների ռիսկը: Նման մոտեցում կիրառվում է արժութային շոկերի նկատմամբ զգայուն շուկաներ ունեցող շատ երկրներում և ուղղված է ֆինանսական շուկայի կայունության ապահովմանն ու սպառողների լայն շահերի պաշտպանությանը չարաշահումների ռիսկերից:
Նախագիծը ներկայացնելիս նշել էին, որ դրա ընդունմամբ՝ արժութային դիլեր-բրոքերային գործառնությունները՝ որպես լիցենզավորման ենթակա գործունեության առանձին տեսակ, կդադարեն գոյություն ունենալ, և նշված ծառայությունները կմատուցվեն շուկայում գործող այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից: