Երկուշաբթի՝ հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1՝ շաբաթ օր: Որոշումն ընդունվեց Կառավարության նիստում: Ստացվում է չորս հանգստյան օր՝ հունվարի 25, 26, 27 և 28:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու, ինչպես նաև Բանակի օրվան` հունվարի 28-ին նախորդող օրը միջոցառումներին պատշաճ պատրաստվելու անհրաժեշտությամբ: