«Էրեբունի պլազայում» կրակոցներ արձակած անձի հետ բանակցել է ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը: Այդ մասին լրագրողներին ասաց Աշոտ Ահարոնյանը:
Նա նշեց, որ շենքի ներսում պատանդառված քաղաքացի չկա, այս պահին իրավիճակը վերահսկելի է և կայուն, դեպքի մյուս հանգամանքները ճշտվում են: Ինչպես ասել է Աշոտ Ահարոնյանը, տուժածներ չկան, կրակոցներ արձակած անձը վնասազերծվել և զինաթափվել է: