Ֆրանսիան աստիճանաբար կրճատում է միջուկային էներգիայի արտադրությունը: Երկիրն առայժմ պատրաստ չէ ամբողջովին հրաժարվել էներգիայի այդ տեսակից: Այս տարի՝ հավանաբար փետրվարին և հունիսին, կփակվեն Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Ֆասենհայմ ատոմակայանի երկու հին ռեակտորները:
Իշխանությունները նաև հաստատել են մինչև 2035 թվականը 14 միջուկային ռեակտոր փակելու մտադրությունը՝ միջուկային էներգիայի մասնաբաժինը 70 տոկոսից հասցնելով 50 տոկոսի:
Կառավարությունը մտադիր է կենսագազի հետ կապված նախագծերի համար հատկացնել ևս 1 մլրդ 800 մլն եվրո և ծովում տեղակայված հողմաղացներով արտադրվող էներգիայի քանակն ավելացնել 40 տոկոսով: