2020 թ. հունվարի 21-ին` ժամը 13:15-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, դժբախտ պատահարի, նախնական տվյալներով՝ ձորն ընկնելու հետևանքով, ստացած մարմնական վնասվածքներից մահացել է նշված դիրքի դիտորդ, պայմանագրային զինծառայող Արթուր Մարտունի Նալբանդյանը: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: