Վրաստանում խորհրդարանի շենքի մոտ չդադարող բողոքի ակցիաները իշխանությանը ստիպեցին ցանկապատել տարածքը, գրել է aliq.ge-ն: Խորհրդարանի մոտ տեղադրված վրանները հավաքելուց հետո Թբիլիսիի քաղաքապետարանը տեղում երեխաների համար ամանորյա ատրակցիոններ էր տեղադրել, իսկ այս տարվա հունվարի 21-ին շենքն արգելափակվեց երկու մետր բարձրությամբ կանաչ ցանկապատով: Տարածքը հսկում են իրավապահները, և թույլ չի տրվում ցանկապատից ներս թափանցել: