Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ:
Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են կատարված աշխատանքներն ու քննարկվել 2020-ի անելիքները: Վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է հանրապետության մարզերում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին՝ ընդգծելով դրանց կարևորությունն ու գրավչությունը: