Այսօր Ազգային Ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում իշխանական խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը վարչապետից հետաքրքրվեց՝ արդյո՞ք, այս տարի էլ նա վերապահումներ ունի կոռուպցիայի դեմ պայքարի ծավալների ու ժամկետների հետ կապված, և խնդիրն այսօր էլ արդիական է:
«Այո, արդիական է, բայց այդ ամենը հարաբերական է: Վերջերս, օրինակ, պարզվեց, որ միայն 2019 թ. առաջին 10 ամիսների ընթացքում Հատուկ քննչական ծառայությունը պետությանը հասցված այնքան վնաս է վերականգնել, որքան իր ողջ գոյության ընթացքում... Սա փաստ է, և ակնհայտ է, մյուս կողմից՝ այն խնդիրները, որ մենք դրել ենք մեր աջև՝ կոպեկ-կոպեկ վերադարձնելու առումով, բավարար արդյունավետությամբ չենք կարողանում լուծել, և սրա համար կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ»,- պատասխանեց վարչապետը:
Մանրամասները դիտեք տեսանյութում: