Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան քվեարկություն է անցկացնում իր պաշտոնական կայքում երկրպագուների վարկածով 2019 թվականի լավագույն ծանրորդին պարզելու նպատակով:
Հինգ հավակնորդների թվում է նաև Սիմոն Մարտիրոսյանը: 22-ամյա հայ ծանրորդը 2019-ին հռչակվել է Եվրոպայի ու աշխարհի կրկնակի չեմպիոն:
Բացի Սիմոն Մարտիրոսյանից՝ տարվա լավագույնի կոչմանը ևս 4 ծանրորդ է հավակնում` Օմ Յուն Չոլը (Հյս. Կորեա), Շի Չժիյունը (Չինաստան), Լյույ Սյոցզյունը (Չինաստան) ու Լաշա Տալախաձեն (Վրաստան):
Ով է լավագույնը՝ կպարզվի փետրվարի 10-ին, երբ քվեարկությունն ավարտվի:
Բացի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հռչակվելուց՝ նախորդ տարի հայտնի դարձավ, որ Մարտիրոսյանը կարժանանա Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալին, քանի որ 2016-ի խաղերի չեմպիոն Ռուսլան Նուրուդինովի` դեռևս 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ թեստերը դրական են եղել: