Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խորհրդարանում հրավիրած ասուլիսի ընթացքում անդրադարձել է Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ որոշման նախագծի մերժմանը: Մարուքյանը նշել է, որ նախագծի մերժումը առաջին ետընթացի արձանագրումն է ժողովրդավարությունից, բազմակարծությունից ու թափանցիկությունից: