Ազգային ժողովում կառավարության հետ մեկնարկած հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին հետաքրքրող հարցը գազի գինն էր և հայ-ռուսական հարաբերությունները, որին ի պատասխան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ 2020 թվականի համար կան պայմանավորվածություններ, որով գազի գինը սահմանին չի փոխվելու:
«Սակագնի առումով բազմաթիվ քննարկումներ եղել են և դեռ կլինեն: Կա դատողություն «Գազպրոմ» խմբի կողմից ներդրումային ծրագիր իրականացնելու, որի նպատակն է գազն անխափան և արդյունավետ մատակարարելու համար անհրաժեշտ ներդրումներ իրականացնել: Քննարկումներն ու հաշվարկները վերջիններս իրականացնում են 10 տարվա կտրվածքով: Իհարկե կան տարաձայնություններ: Մենք չենք ասել, որ համաձայն ենք, կամ հայտ կներկայացվի: Մենք հայտարարել ենք, որ չենք բացառում, որ ապրիլի 1-ից հետո հայտ ներկայացվի: Մեր բոլոր հարցերի պատասխանները մենք կստանանք, երբ որ հայտը ներկայացվի»,- ասաց փոխվարչապետը: