Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի սննդի անվտանգության նոր ռազմավարությունը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ կառավարության իրավաբանական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
«Ռուսաստանի կառավարությունը երեք ամսվա ընթացքում մշակել և հաստատել է գործողությունների պլան՝ Ռուսաստանի Դաշնության սննդամթերքի անվտանգության ռազմավարության դրույթները կյանքի կոչելու համար»,- ասվում է փաստաթղթում: