Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր որոշում կկայացնի՝ արտակարգ իրավիճակ հայտարարե՞լ համաշխարհային առողջապահության ոլորտում՝ Չինաստանում հայտնաբերված նոր կորոնավիրուսի հետ կապված, թե՞ ոչ:
Նախկինում արտակարգ դրություն էր հայտարարվել խոզի գրիպի և էբոլայի համաճարակների պատճառով:
Հարյուրավոր մարդիկ վարակվել են «չինական» վիրուսով, արդեն 9 զոհ կա: Նմանատիպ ախտանիշների մասին տեղեկություններ են ստացվել ԱՄՆ-ից:
Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն հաստատել է, որ վարակը կարող է փոխանցվել անձից այլ անձի: Չինական ԶԼՄ-ներն էլ հայտնում են, որ իշխանությունները հրամայել են փակել շուկաները երկրի շատ շրջաններում, մարդկանց հորդորել են հրաժարվել Չինաստանի Ամանորի կապակցությամբ բազմամարդ միջոցառումներին մասնակցելուց: