Եթե «Գազպրոմ Արմենիայում» կան ավելորդ աշխատակիցներ, պետք է կրճատվեն. ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ նկատի ունի նաև մասնավոր և պետական համակարգերը։
«Իհարկե, մենք պետք է մտածենք, որ այդ մարդիկ առանց աշխատանքի չմնան։ Մենք խոսում ենք ծախսերի օպտիմալացման մասին։ Այո, ես չեմ թաքցնում, որ շատ բծախնդիր ենք եղել և լինելու ենք «Գազպրոմի» ծախսերի նկատմամբ, և դա լրիվ օբյեկտիվ վերաբերմունք է»,- ասաց փոխվարչապետը։