Իտալական
Nove TV հեռուստաալիքի եթերում հայկական ծագմամբ իտալացի խոհարար Միշա Սուքիասը կվարի խոհարարական Truckers Trattoria հեռուստատեսային շոուն: Միշա Սուքիասը կփոխարինի խոհարար Ռուբիոյին (Գաբրիել Ռուբիո):
Vanityfair.it կայքի փոխանցմամբ՝ Սուքիասի խնդիրն է երեք բեռնատարով քաղաքից քաղաք տեղափոխվել և այցելել տեղական տրատորիաներ (trattoria-ն իտալական ռեստորանի մի տեսակ է, որը տարբերվում է դասականից՝ ուտեստների համեմատաբար փոքր տեսականիով և «տնական» խոհանոցով)՝ համտեսելով էժան և ավանդական ուտեստները: Խոհարարը եթերում պետք է գնահատի և հայտնի հաղթողին:
Միշա Սուքիասը ծնվել է 1980 թ.: Սուքիասի հայրը հայ է, մայրը՝ իտալուհի: Սուքիասը նաև աշխատել է անվանի խոհարար Կարլո Կրակոյի «Դժոխային խոհանոց» հեռուստածրագրում: