Դատական պրակտիայում համատարած են մարդկանց իրավունքների կոպիտ խախտումները՝ կապված ողջամիտ ժամկետում գործի քննության հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Մարդիկ հայտնվում են դատական քաշքշուքների մեջ ու պարզապես չեն կարողանում վերականգնել իրենց իրավունքները: Այս վիճակը անհանդուրժելի է: Իրավունքի վերականգնման «գործող» մեխանիզմները բացարձակ անարդյունավետ են կամ առհասարակ չեն գործում։
Այս հարցերի հետ կապված դիմել եմ նաև Սահմանադրական դատարան»,- գրել է Ա.Թաթոյանը՝ ներկայացնելով այդ թեմայով իր նոր՝ արտահերթ զեկույցը: