Այսօրվանից Հանրապետության հրապարակում գործում է երթևեկության կազմակերպման նոր կարգ։
Հրապարակի շատրվանների դիմացի հատվածում ու հրապարակ մուտք գործող և դուրս եկող Վազգեն Սարգսյան փողոցների միջնամասում՝ Երևանի 2750-ամյակի այգու հարակից տարածքում, կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը։
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։