Հունվարի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց է արձակվել։ Տեղեկությունը հաստատեցին ոստիկանությունից:
Ժամը 18։00-ի սահմաններում Տ. Գրիգորյանն ահազանգել է ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ դատարանի իր աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է։ Ոստիկանները նշված վայրում ապակիների արանքում հայտնաբերել են կրակված գնդակ, որը հետաքննիչի կողմից առգրավվել է, և նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ։