Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայից հետո, հրաժարվել է մասնակցել Երուսաղեմում սգո արարողությանը՝ ի հիշատակ Հոլոքոստի զոհերի: Արարողությունն անցկացվելու է Յադ Վաշեմ հուշահամալիրում՝ խորհրդային զորքերի կողմից Օսվենցիմի նացիստական համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ: Լիտվան կներկայացնի խորհրդարանի նախագահ Վիկտորաս Պրանցկետիսը:
Լիտվայի նախագահի՝ այցից հրաժարվելու պատճառները չեն հաղորդվում: Իսկ Լեհաստանի նախագահը վրդովված է, որ միջոցառման կազմակերպիչներն իրեն թույլ չեն տալիս ելույթ ունենալ հիշատակի արարողությանը՝ այդ կերպ զրկելով Հոլոքոստի լեհ զոհերի հիշատակը հարգելու հնարավորությունից, ինչը, լեհական կողմի կարծիքով, համարժեք է պատմական ճշմարտությունը աղավաղելուն: