Ազգային ժողովը քննարկում է «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ օրենքն առաջարկում են լրացնել մեկ պարբերությամբ. Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց կենսաթոշակառուի՝ բանկ ներկայանալու կառավարության սահմանված կարգով:
Թանդիլյանը հիշեցրել է օրենքում առկա դրույթը, որով կենսաթոշակառուները պարտավոր են ողջ լինելու հանգամանքը փաստելու նպատակով ներկայանալ բանկ վերջին ներկայանալուց ոչ ուշ, քան 12 ամսվա ընթացքում, և նշել է, որ այն խնդիրներ է առաջացնում տեղաշարժման խնդիրներով կենսաթոշակառուների համար:
«Այս կարգավորումը հնարավորություն կտա բոլոր այն քաղաքացիներին, կենսաթոշակառուներին, ովքեր բանկ ներկայանալու հետ այս կամ այն պատճառով ունեն որոշակի խնդիրներ, կարողանան լուծել հեռահար եղանակով»,- ասել է Թանդիլյանը: