Ըստ ընդունված ծրագրի՝ Սենատում ԱՄՆ նախագահ Թրամփի իմփիչմենթի գործընթացը, ամենայն հավանականությամբ, կավարտվի մինչև հունվարի վերջ: Ակնկալվում է, որ դեմոկրատները չեն կարողանա հասնել Թրամփի հեռացմանը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնից: Նախագահին իշխանությունից հեռացնելու համար կպահանջվի սենատորների ձայների երկու երրորդը, մինչդեռ Կոնգրեսի վերին պալատում, որտեղ հանրապետականները մեծամասնություն են, դեմ են Թրամփի իմփիչմենթին:
ԱՄՆ նախագահն իր պաշտոնանկության լսումների ժամանակ Դավոսում է և ափսոսանք է հայտնել, որ չի կարողանում ներկա լինել այդ գործընթացին, նստել դահլիճի առաջին շարքում ու նայել դավաճանների դեմքերին: Թրամփի փաստաբաններն էլ նրան խորհուրդ չեն տվել մասնակցել լսումներին: