Թուրքական զավթիչ ուժերը խիստ ճնշումներ են գործադրում սիրիական Հասակա, Ռաքքա նահագներում իրենց ղեկավարությամբ գործող ահաբեկչական խմբավորումների զինյալների ու վարձկանների վրա, որպեսզի նրանց ստիպեն միանալու այն ահաբեկչական խմբավորումներին, որոնք Թուրքիայի վարչակարգը ուղարկել է Լիբիա՝ մասնակցելու այնտեղ տեղի ունեցող ռազմական գործողություններին: Այս մասին հաղորդում է սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը:
Վկայակոչելով տեղական աղբյուրներին՝ գործակալությունը փոխանցում է, որ թուրքական ռեժիմը միտումնավոր չի վարձատրում այն վարձկաններին, ովքեր չեն ցանկանում մասնակցել Լիբիայում տեղի ունեցող մարտերին, իսկ իրենց վերահսկողության տակ հայտնված տարածքներում ստեղծված բանտերում դիմում են հարկադիր հավաքագրման:
Նշվում է նաև, որ Ռաս ալ-Այն քաղաքում թուրքական ուժերն իրենց տներից հարկադրաբար տեղափոխել են ահաբեկիչների ընտանիքների շուրջ 1500 անդամներին, որովհետև մտադիր են, այսպես կոչված, դավաճան վարձկանների փոխարեն այդտեղ բնակեցնել Թուրքիայում վերապատրաստված ոստիկանական վարձկաններին: