«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը վարչապետից հետաքրքրվեց, թե սահմանադրական և քաղաքական առումով արդյոք հետընթա՞ց է համարում Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ որոշման նախագծի մերժումը:
«Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն իրավական վերլուծություն է արել և եկել այն եզրակացության, որ տվյալ դեպքում քննիչ հանձնաժողով չի կարող ձևավորվել, որովհետև դա չի համապատասխանում ՀՀ սահմանադրությանն ու օրենսդրությանը: Որովհետև Երևանն ունի իր խորհրդարանը՝ ի դեմս ավագանու: Եթե մենք տեղական ինքնակառավարման մարմնին տվել ենք լիազորություններ, չենք կարող դրանք խլել: Մանավանդ որ ասվում է՝ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով կարող է ձևավորվել Ազգային ժողովին վերաբերող հարցերում»,- ի պատասխան՝ նշեց վարչապետը: