ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 22-ի որոշմամբ` Գոռ Մելիքյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գոռ Մելիքյանին 2020 թվականի փետրվարի 1-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»,- նշված է կառավարության e-gov.am պաշտոնական կայքում հրապարակված որոշման տեքստում: