Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ատրճանակի՝ Glock 34-ի վրա դեպքի օրը՝ հունվարի 17-ին, խլացուցիչ չի հայտնաբերվել: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը: Նաիրա Հարությունյանի խոսքով՝ փորձաքննություն է արվում` պարզելու, թե արդյոք դեկտեմբերին Կուտոյանի կողմից արձակված կրակոցների ժամանակ օգտագործվե՞լ է խլացուցիչ:
Քննչական կոմիտեն նաև պարզում է, թե դեպքի օրը քանի կրակոց է արձակվել: