Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ 73 կողմ և 37 դեմ ձայներով ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Նախագծի նպատակն է կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնել: Օրենքը մշակելիս հաշվի է առնվել միջազգային, մասնավորապես, սկանդինավյան երկրների փորձը: