Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստներն այցելել են Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և քաղցկեղ ունեցող երեխաների համար ներկայացրել հատվածներ «Չիպոլինո» առաջին մանկական բալետային ներկայացումից:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և « City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանը: