Ես ազատ ժամեր չունեմ և չեմ էլ ունեցել։ Ամբողջ կյանքում նման եմ եղել պաշարված ամրոցի։ Այո, ես պաշարված եմ հնչյուններով։ Քնած թե արթուն՝ ղողանջների մեջ եմ։ Մի՛ զարմացեք, եթե ասեմ, որ իմ տեսած երազներն էլ հնչյունների հետ են կապված։ Այդ հնչյուններից ես ընտրում եմ սրտահաճները և երգեր հորինում։ Ինձ համար ազատ ժամ ունենալ՝ նշանակում է կտրվել հնչյուններից, որ նույնն է, թե հրաժեշտ տալ կյանքին:
Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է: