ՀՀ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն անհրաժեշտություն է համարում և դրանցից խուսափելու նպատակ չունի:
«Մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ և բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակներում՝ անկախ նրանից, թե ով է ադրբեջանական կողմում: Այդ առումով, իհարկե, ընտրությունները հանգամանք են, որը մենք նկատի ենք առնում, բայց նաև շեշտում ենք, որ բանակցություններն անհրաժեշտ գործընթաց են, և մենք բանակցություններից խուսափելու որևէ նպատակ չունենք»,- ասել է ՀՀ արտգործնախարարը: