Արյունաբանականում բուժվող երեխաները շտապում են Կենտրոնի ամենալուսավոր սրահներից մեկը: «Ժպիտների քաղաք» հիմնադրամը, որ իրենց օգնում է ոտքի կանգնել, երեխաներին հրավիրել է դիտելու «Չիպոլինո» ներկայացումը: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանները սիրով համաձայնել են տարվա առաջին ելույթը նվիրել քաղցկեղով հիվանդ երեխաներին: Նրանց հետ միասին ներկայացումը դիտելու էր եկել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: