Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում տեղի ունեցավ առաջին՝ «Նապոլի»-«Լացիո» հանդիպումը։
Խաղի արդեն երկրորդ րոպեին տանտերերին առաջ մղեց Լորենսո Ինսինյեն։ Տպավորիչ անցումից հետո Ինսինյեն գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: 8 րոպե անց 11-մետրանոց հարվածը չկարողացավ իրացնել հռոմեական ակումբի առաջատար Չիրո Իմոբիլեն։
Արդյունքում «Նապոլին» հաղթեց 1-0 հաշվով ու դարձավ գավաթի խաղարկությանն կիսաեզրափակչի առաջին մասնակիցը: