Երկու քաղաքական բարձրաստիճան աղբյուրներ վկայում են, որ «Հըզբոլլահ» խմբավորումը Լիբանանի նոր կառավարությունում երկու նախարարի աթոռ է ստացել: Այդ մասին հայտնում է Reuters- ը:
Նույն աղբյուրի, ինչպես նաև տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 20 նախարարներից կազմված կառավարության ողջ կազմի վերաբերյալ կհայտարարվի արդեն այսօր՝ հունվարի 22-ին, երբ «Հըզբոլլահն» ու նրա քաղաքական դաշնակիցները վերջնական համաձայնության գան: