Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. պատճառը պաշտպանների՝ դատական նիստին չներկայանալն էր:
Մարտի մեկի գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը պնդում է ՝ պաշտպանական կողմը արհեստականորեն ձգձգում է դատական նիստերը։
«Դատարանն արդեն արձանագրել է պաշտպանների կողմից իրենց դատավարական պարտականությունները չարամտորեն չկատարելու հարցը», - լրագրողների հետ զրույցում ասաց Պետրոս Պետրոսյանը։
Հաջորդ նիստում անդրադարձ կկատարվի այսօր բացակայող պաշտպանների վարքագծին:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին։