Արդեն հասանելի է Քիմ Քարդաշյանի «Արդարադատության նախագիծ» (The Justice Project) վավերագրական ֆիլմի թրեյլերը. այն ներկայացվել է Յութուբի Oxygen ալիքում:
Ֆիլմը տևելու է երկու ժամ և պատմելու է ամերիկացի բանտարկյալների մասին, որոնք դատապարտվել են երկար ժամկետով: Ֆիլմի ստեղծման համար Քարդաշյանը իրավաբանների հետ այցելել է ԱՄՆ բանտեր, որպեսզի պատմի չորս բանտարկյալի պատմությունը, որոնք, ըստ նրանց, ապօրինի են դատապարտվել:
Ֆիլմը նկարահանվել է 2019-ին, երբ հայազգի հեռուստաաստղը օգնել էր ազատ արձակել Էլիս Ջոնսոնին և Մոմոլ Սթյուարտին. վերջինս բանտում էր սպանության համար:
«Արդարադատության նախագիծ» ֆիլմի պրեմիերան ապրիլի 5-ին է: