Ազգային ժողովի այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու նախագծին «Իմ քայլը» խմբակցությունը դեմ կքվեարկի:
«Բոլոր այն լիազորությունները, որոնք դուք ուզում եք, որ իրականացնի Ազգային ժողովը, սահմանված են ավագանու համար: Հետևաբար մենք կարծում ենք, որ այդ գործառույթները պետք է իրականացնի հենց Երևանի ավագանին: «Իմ քայլը» խմբակցությունը որոշում է կայացրել, որ չի առաջադրելու թեկնածուներ այս հանձնաժողովի համար և դեմ է քվեարկելու կազմը հաստատելու նախագծին»,- ասել է Մակունցը: