Փետրվարի 4-ից ընդդիմությունը կվերսկի բողոքի ակցիաները՝ իշխանություններից պահանջելով փոփոխություններ կատարել ընտրական համակարգում: Այս մասին, վրացական մամուլի հավաստմամբ, ասել է խորհրդարանական ընդդիմադիր «Ազգային շարժում» խմբակցության նախագահ Ռոման Գոցիրիձեն:
«Միակ բանը, որ նրանք հասկանում են, ուժն է: Հետևաբար, այս ուժը կօգտագործվի, և մենք նրանց ի ցույց կդնենք մարդկանց կամքը: Կլինեն պիկետներ նաև պետական կառույցների մոտ, բայց խորհրդարանի մոտի գլխավոր ցույցը կվերսկսվի փետրվարի 4-ից: Նրանք ունեն երկու այլընտրանք՝ կա՛մ զիջումների գնալ, կա՛մ տապալվել ընտրություններից առաջ»,- լրագրողներին ասել է Գոցիրիձեն: