ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ ՀՀ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը պարգևատրվել է «ՀԱՊԿ անդամ երկրների ռազմաքաղաքական ինտեգրման ամրապնդման գործում ակտիվ մասնակցության համար» պատվոգրով:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեկ այլ հրամանագրով՝ ԱԻՆ արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության միջազգային համագործակցության առաջին բաժնի պետ Աղվան Սարգսյանը պարգևատրվել է «Կոլեկտիվ անվտանգության ամրապնդման համար» մեդալով:
Հունվարի 21-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը մեդալը և պատվոգիրը հանդիսավոր կերպով հանձնել է աշխատակիցներին: