Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Քանի որ երեկ ներկայացրեցի 2019 թ. ընթացքում Կյանքի ստենտ (Stent for Life) ծրագրով պետական միջոցներով իրականացված սրտի վիրահատությունների թվի էական աճը 2018 թ. համեմատ (45.7%), ներկայացնեմ ևս մեկ պետական ծրագրի արդյունքները:
Սոցիալապես անապահով, հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատությունների թիվը 2019 թ.-ին կազմել է 5726, իսկ 2018-ին` 2504: Աճը` 128.7% (ավելի քան 2 անգամ)»: