ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան հայտարարել է Սիրիայում «Իսլամական պետության» նավթային էմիր Ֆայսալ Ահմադ բին Ալի-ալ-Զահրանիի ոչնչացման մասին, որն, ի դեպ, Սաուդյան Արաբիայի քաղաքացի է: Գործողությունն իրականացրել են կոալիցիոն ուժերն ու Սիրիայի ժողովրդավարական ուժերը (SDS):
«ԻՊ-ի նավթի էմիրը սպանվել է @SOJTFOIR-ի և սիրիական կոմանդոսների հատուկ գործողության ժամանակ»,- Twitter-ում գրել է կոալիցիայի խոսնակ, գնդապետ Միլս Բ. Կագինսը, շնորհակալություն հայտնելով քրդական ուժերին՝ համագործակցության համար:
Կոալիցիայի խոսնակը նաև նշել է, որ էմիր Է.Ս-ի ոչնչացումը ֆինանսապես կթուլացնի ահաբեկչական խմբավորմանը:
«Անվտանգության հարցով մեր գործընկերները մշտապես հետապնդում են ԻՊ-ի քնած բջիջները Հասակայում և Դեյր էզ-Զորում»,- հավելել է գնդապետը: