Ռուսաստանը համաձայնություն չի տալիս Բելառուսի համար Ղազախստանից նավթի մատակարարումներին: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Հավանական է, որ Ղազախստանը կկարողանա մեզ նավթ մատակարարել, եթե Ռուսաստանը համաձայնի: Տարօրինակ է՝ մեր դաշնակիցը նավթի մատակարարման համաձայնություն չի տալիս մեր մյուս դաշնակցին: Ինչ արած, սա է այժմ նավթի մատակարարման հարցում ստեղծված իրավիճակը, և մենք պետք է կարգավորենք խնդիրը»:
Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուս մատակարարվող ռուսական նավթի ծավալը պետք է կազմի 30-40 տոկոս, հումքի մյուս ծավալը կներկրվի բալթյան երկրներից և Ուկրաինայից: