ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Գործադիր իշխանության դաշնային մարմինների կառուցվածքի մասին» հրամանագիր է ստորագրել:
Կառուցվածքային փոփոխություններն աննշան են. նախկին տասի փոխարեն, ներկա վարչապետը կունենա ինը տեղակալ, որոնցից մեկն առաջին տեղակալ կնշանակվի: Հյուսիսային Կովկասի գործերի նախարարության գործառույթները կփոխանցվեն Տնտեսական զարգացման նախարարությանը: Դրա փոխարեն՝ Տնտեսական զարգացման նախարարությունից կվերցվի պետական գույքի կառավարման գործառույթը և կփոխանցվի Ֆինանսների նախարարությանը: Նախկին մի քանի գործակալություններ, ինչպիսիք են՝ Росреестр-ը, Росздравнадзор-ն ու ФМБА-ն, այսուհետ կվերահսկի կառավարությունը:
Գալով կառավարության կազմին՝ ամրագրենք.
Անդրեյ Բելոուսով - առաջին փոխվարչապետ
Դմիտրի Գրիգորենկո - փոխվարչապետ, կառավարության աշխատակազմի ղեկավար
Յուրի Տրուտնև - փոխվարչապետ, Հեռավոր Արևելքի դաշնային օկրուգում լիազոր ներկայացուցիչ
Վիկտորիա Աբրամչենկո - փոխվարչապետ
Տատյանա Գոլիկովա - փոխվարչապետ
Յուրի Բորիսով - փոխվարչապետ
Դմիտրի Չեռնիշենկո - փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկ – փոխվարչապետ
Մարատ Խուսնուլլին - փոխվարչապետ
Սերգեյ Շոյգու - Պաշտպանության նախարար
Սերգեյ Լավրով - Արտաքին գործերի նախարար
Օլգա Լյուբիմովա - Մշակույթի նախարար
Վլադիմիր Կոլոկոլցև - Ներքին գործերի նախարար
Ալեքսանդր Նովակ - էներգետիկայի նախարար
Եվգենի Դիտրիխ - Տրանսպորտի նախարար
Դենիս Մանտուրով - Արդյունաբերության և առևտրի նախարար
Մակսուտ Շադաև - Թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարար
Դմիտրի Կոբիլկին - Բնական ռեսուրսների և բնապահպանության նախարար
Միխայիլ Մուրաշկո - Առողջապահության նախարար
Դմիտրի Պատրուշև - Գյուղատնտեսության նախարար
Վլադիմիր Յակուշև - Շինարարության և բնակարանային կոմունալ տնտեսության նախարար
Սերժեյ Կրավցով - Կրթության նախարար
Վալերի Ֆալկով - Գիտության և բարձրագույն կրթության նախարար
Ալեքսանդեր Կոզլով - Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացման նախարար
Օլեգ Մատցին - Սպորտի նախարար
Անտոն Կոտյակով - Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար
Անտոն Սիլուանով - Ֆինանսների նախարար
Մաքսիմ Ռեշետնիկով - Տնտեսական զարգացման նախարար
Եվգենի Զինիչև - Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման նախարար
Կոնստանտին Չույչենկո - Արդարադատության նախարար