2001 թվականին իր վաղեմի ծանոթ Ռոբերտ Քոչարյանին սրճարանում բարևելուց հետո սպանված Պողոս Պողոսյանի որդին «Լուրերին» ասել է՝ հույս ունի արդար քննություն տեղի կունենա, սպանության բոլոր մեղավորները կպատժվեն: Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով բեկանել 2002-ի դատավճիռը, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահը դատապարտվել էր պայմանական ազատազրկման: Պողոս Պողոսյանի գործով նոր զարգացումներին հետևում է Մայա Խաչատրյանը: