Արարատի մարզպետն ու ԱԺ մի քանի պատգամավորներ այսօր հանդիպել են մարզի անասնապահների հետ: Մարզպետն ու պատգամավորները փորձել են անսանապահներին համոզել, որ սպանդանոցները ոչ միայն չեն խանգարի գյուղացիներին, այլև նույնքան արդյունավետ կլինեն, որքան կառավարության կողմից սուբսիդավորվող, օրինակ, ջերմոցային տնտեսություններն ու խելացի գոմերը: Այլ բան է, որ մարզպետի համոզմամբ՝ սպանդանոցները պիտի հասանելի լինեն մարդկանց: